Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Հայաստանի գլխավոր թատրոնը կներկայանա նորովի

Հայաստանի գլխավոր թատրոնը կներկայանա նորովի
28.09.2014 | 11:41

Սեպտեմբերի 27-28-ին «Եվրոպական ժառանգության օրերը» Հայաստանում ընթանում են «Հետադարձ հայացք 100 տարի անց» խորագրի ներքո, որի շրջանակներում իրականացվելու են տասնյակ նշանակալի միջոցառումներ:
«Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում այցելուների համար իրենց դռները կբացեն մասսայական հաճախումների համար փակ Հայաստանի մի շարք պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում է նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-13:00, 14:00-15:00, օպերային թատրոնում այցելուների համար նախատեսված է մեծածավալ ճանաչողական ծրագիր: Ինչպես տեղեկացնում են թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից` Հայաստանի գլխավոր թատրոնն այդ օրը կներկայանա նորովի: Մինչ օրս օպերային թատրոնում հանդիսատեսը հնարավորություն չի ունեցել տեսնելու բոլոր այն սրահներն ու հանդիսատեսի համար անծանոթ տարածքները, որոնցում կյանք ու թռիչք են ստանում ներկայացումները:

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ